Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Արհամարհանքի զգացմունքային պոռթկում

Արհամարհանքի զգացմունքային պոռթկում
06.11.2024 | 15:19

Ես երևի Հայաստանում այն քչերից եմ, ով ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին։

Ադրբեջանի դեսպանը Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ իրեն մոտեցած Հայաստանի դեսպանին հարվածել է։ Դեսպան Տիգրան Բալայանը մոտեցել է Ադրբեջանի դեսպանին, որպեսզի սեղմի նրա ձեռքը։

Ինչի՞ է ցանկացել սեղմել նրա ձեռքը, երևի իր համերաշխությունն էր հայտնում Արցախի էթնիկ զտումներին, Հայաստանի տարածքի զավթումներին, պատանդների դատավարությանը։

Ադրբեջանի դեսպանի արարքը պետք է գնահատել ոչ թե որպես ագրեսիա կամ ատելության դրսևորում, այլ՝ արհամարհանքի զգացմունքային պոռթկում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ